10096 դիտում
12:46 21-07-2017
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը։
Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը և ՀՀ Նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք կարևորվեց առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
11:04 24-04-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը. տեսանյութ
Այս բաժնից
1237 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1969 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1090 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին