Կարլո Անչելոտի. Ինձ պետք չէ պատմել «Բավարիայի» ու Մյուլերի պատմության մասին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի դուր չեն եկել ակումբի նախկին մարզական տնօրեն Մատիաս Զամերի խոսքերը:
Զամերը քննադատել է «Բավարիային»՝ «Ռեալից» Խամես Ռոդրիգեսին վարձավճարով բերելու համար և անդրադարձել հարձակվող Տոմաս Մյուլերին:
«Մյուլերը ազատասեր խաղացող է և նա պետք է զգա ազատությունը: Տոմասը «Բավարիայի» կուռքն է, ոգին ու ապագան: Ակումբը պետք է հասկանա դա:
Հավանաբար, այդ կարգի խաղացողը նորություն է Անչելոտիի համար: Մյուլերը բացառիկ է:Ռումենիգեն ու Հյոնեսը պետք է բացատրեն, թե որքան կարևոր է Տոմասը «Բավարիայի» ապագայի ու նրա պատմության համար:
Խամեսը որոշ չափով սահմանափակ է: Նա չի կարող խաղալ եզրերում, դրա համար արագությունը չի բավարարում», ասել էր Զամերը:
«Թող ոչ ոք ինչ չբացատրի «Բավարիայի» ու Մյուլերի պատմության մասին», պատասխանել է Անչելոտին: