3857 դիտում
23:21 19-07-2017
Մոսկվան փորձում է հետ ստանալ ԱՄՆ-ում գտնվող իր հաստատությունները. «Ամերիկայի ձայն»
Բարաք Օբաման, նախքան նախագահական պալատը թողնելը, երկու հաստատություններից արտաքսեց ռուս 35 դիվանագետների՝ փորձելով պատժել Մոսկվային ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու փորձերի համար։
Ռուսաստանն այժմ պահանջում է, որ Թրամփի վարչակազմը հետ վերադարձնի երկու շինությունները։
Երկու հաստատություններից մեկը, որտեղ աշխատում էին դիվանագետները, գտնվում է Մերիլենդ, մյուսը՝ Նյու Յորք նահանգի գեղատեսիլ վայրերում։ Ռուսներն ասում են, թե դրանք ամառանոցներ են, որոնք օգտագործվել են որպես հանգստավայրեր: ԱՄՆ-ն պնդում է, որ դրանք կիրառվել են հետախուզական նպատակներով։
Պետքարտուղարության խոսնակ Հեդըր Նոուերթը, չնայած լրագրողների համառությանը, հրաժարվել է մանրամասներ հայտնել այժմ անցկացվող բանակցությունների մասին։ Նա չի ասել նաև, թե արդյոք պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կողմ է հաստատությունները հետ վերադարձնելու առաջարկին, թե՝ ոչ։
Ինչպես Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ, Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթն է ասում, Ռուսաստանի ներկա դիրքորոշումը շատ է նմանվում խորհրդային քաղաքականությանը։ «Երբ մենք հայտնաբերում ենք նրանց լրտեսներին ու արտաքսում, նրանք անմիջապես արտաքսում են ամերիկացի նույն թվով դիվանագետների։ Նրանք երբեք չեն ընդունում իրենց մեղքը։ Եվ դա միշտ է եղել նրանց վարվելաձևը»։
Երկուշաբթի օրը Պետքարտուղարություն էր այցելել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը հանդիպում էր ունեցել փոխպետքարտուղար Թոմաս Շենոնի հետ։ Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ԱՄՆ-ում գտնվող իր հաստատությունները հետ ստանալու ուղու վրա է, նա տվել էր կարճ պատասխան՝ «գրեթե»։
Աղղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:
Նմանատիպ նյութեր
2923 դիտում
10:27 23-01-2018
ԱՄՆ դաշնային հաստատությունները 1 օրով ժամանակավորապես փակվել էին. «Ամերիկայի ձայն»
4126 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2098 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1753 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2359 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի