211652_close_icon
views-count3830 դիտում article-date 16:25 19-07-2017

Եվս 6 հարկ վճարողի տրվեց «Օրինապահի» կարգավիճակ

Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքների ամփոփմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 19-ին հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկցնում են, որ դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 2-ը: Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 168 տնտեսվարող, որից 121-ի դիմումը բավարարվել է, 47-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում: [b]Օրինապահ հարկ վճարողների ցանկը [/b] 1. «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ 2. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ 3. «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ 4. «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ 5. «ԱՄՈՒՆԴԻ- ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ 6. «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ

Նմանատիպ նյութեր