Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին երեխայի է սպասում
Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ մոտ ժամանակներս նորից հայր կդառնա:
Ռոնալդուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ իր ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը հղի է. «Շատ ուրախ եմ, որ ևս մեկ երեխա եմ ունենալու»:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ռոնալդուն փոխնակ մորից երկու երեխա էր ունեցել: Տղային անվանել էին Մատեո, աղջկան՝ Եվա: Ռոնալդուի առաջին զավակը 6 տարեկան և 2010-ին նույնպես ծնվել էր փոխնակ մորից: