Կրիշտիանու Ռոնալդու. Ես շատ եմ սիրում Արգենտինան, իմ ընկերուհին այնտեղից է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» և Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ յուրահատուկ վերաբերմունք ունի Արգենտինայի նկատմամբ:
«Իմ ընկերուհին (Ջորջինա Ռոդրիգեսը) Արգենտինայից է: Շատերը չգիտեն դա: Նա կիսով չափ արգենտինացի է և կիսով չափ՝ իսպանացի:
Ես շատ եմ սիրում Արգենտինան: Մարդիկ մտածում են, թե ես նրան չեմ սիրում, սակայն իրականում շատ եմ սիրում», գրել է Ռոնալդուն Ինստագրամի իր էջում՝ տեղադրելով նաև տեսանյութ:
Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերին Ռոդրիգեսը աղջիկ էր ծննդաբերել՝ Ալան Մարտինին: Ջորջինան և Կրիշտիանու չորս երեխա են մեծացնում: