4738 դիտում
15:59 18-07-2017
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոն, մասնակցել շինարարական աշխատանքներին
Այսօր՝ հուլիսի-18 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ ծանոթացավ ու անձամբ մասնակցեց երիտասարդների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։
«Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը մարզպետին պատմեց, որ երիտասարդական կենտրոն ունենալու գաղափարը հնարավոր է եղել իրականացնել Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, որի կողմից հատկացվել է տարածք, իսկ մնացած աշխատանքները կատարվում են քաղաքի երիտասարդների և նրանց ծնողների աջակցությամբ։
Կենտրոն հաճախող երիտասարդները ներկայացրին նաև, որ կենտրոնն ունենալու է կինո և ազգային պարերի դահլիճ, ցուցասրահ, ռազմահայրենասիրական դաստիարակության լսարահ և այլն: Սոցիալական ձեռներեցության շրջանակներում կենտրոնում հիմնվելու է նաև սննդի պատրաստման և մատակարարման կետ:
Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային ծրագրի կողմից կենտրոնում հիմնվելու է դասընթացների և ժողովների անցկացման սրահ, որն հագեցած է լինելու համապատասխան գույքով եւ սարքավորումներով: Իսկ «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի երիտասարդների կողմից իրականացվող Համայնքային Ծառայության Ուսումնական Ծրագրի շրջանակներում փոխվել են պարի սրահի պատուհանները:
Կենտրոնում նախատեսված է նաև կազմակերպել երիտասարդների կարողությունների զարգացման և համայնքային այլ ծրագրեր: Հիմնանորոգվող կենտրոնը հնարավորություն կտա, որպեսզի քաղաքի պատանիները և երիտասարդներն իրենց ազատ ժամանցը կազմակերպեն: Այն նաև կհանդիսանա կրթական, մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության եզակի կենտրոն Գավառի տարածաշրջանում: Նորաստեղծ երիտասարդական կենտրոնը մասամբ կլուծի նաև երիտասարդների զբաղվածության հարցը: Իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել այս տարվա սեպտեմբեր ամսին:
Կարեն Բոթոյանը ողջունեց երիտասարդների այս քայլը և նշեց, որ համայնքների զարգացումն առանց երիտասարդների ստեղծագործ մտքի ու ակտիվ ներգրավվածության հնարավոր չէ պատկերացնել։ Մարզպետը նաև պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում օժանդակել կենտրոնի գործուներությանը և երիտասարդների հետաքրքիր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Գեղարքունիքի մարզպետարան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
20:33 25-11-2023
Երևանի ձնամաքրման աշխատանքներին այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ նոր 50 տեխնիկա
Այս բաժնից
1360 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
958 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար