ՀՀ զինծառայողները մասնակցում են Ռումինիայում ՆԱՏՕ-ի վարժանքներին
ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողների վարժանքներին, որոնք անցկացվում են Ռումինիայի Չինկու զորավարժարանում: Այս մասին հայտնում է AP-ն:
Վարժանքներին հետևում են Ռումինիայի նախագահ Կլաուս Իոանիսը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը:
Վարժանքների ընթացքում Ռումինիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Հայաստանի և Խորվաթիայի զինծառայողները հրաձգություն են կատարել ամերիկյան և ռումինական օդանավերի աջակցությամբ:
Վարժանքները սկսվել են այս շաբաթ և կտևեն մինչև հուլիսի 20-ը: Դրանց մասնակցում են 25 հազար զինվորականներ՝ ավելի քան 20 դաշնակից և գործընկեր երկրներից: