8242 դիտում
23:30 14-07-2017
Չինացի գյուղացիները հոլանդացի կոլեկցիոներից պահանջում են հետ վերադարձնել հոգևորականի 1000-ամյա մումիան
Չինաստանի Ֆունցզյան մարզի Յանչուն գյուղի բնակիչները դատական հայց են ներկայացրել Նիդերլանդների դատարանում, պահանջելով վերադարձնել հոգևորականի մումիան, որը 1000 տարեկան է: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40612629]BBC[/url]-ին:
Հոգևորականի աճյունը, որը տեղադրված էր Բուդդայի փայտե արձանի մեջ, կորել էր 1995թ-ին: Յանչունի գյուղացիները պնդում են, որ այն գողացվել է:
Հոլանդական կոլեկցիոները գողացված արձանը ձեռք է բերել Հոնկոնգում 1996-ին: Արձանը չի երևացել 20 տարի շարունակ: Համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը այս արձանին սևեռվել է 2015թ. փետրվարին, երբ արձանը Բուդապեշտում աճուրդի է հանվել: Այս թեմայով տեսանյութը համացանցում նկատել են Յանչունի բնակիչները, ճանաչել գողոնը և որոշել վերադարձնել այն: Յանչունի գյուղացիները դատական հայցն ուղղել են հոլանդացի կոլեկցիոների դեմ:
Արձանը հայտնի է «Չժանգունի պարիարք» անվամբ և պահվել է Յանչուն գյուղի տաճարում մի քանի դար շարունակ:
«Մշակութային հեղափոխության» տարիներին գյուղացիները արձանը թաքցրել են իրենց տներում, և նույնիսկ՝ դաշտում:
Մի տարի առաջ գիտնականները ռենտգեն ուսումնասիրությամբ ապացուցել են, որ արձանի մեջ իսկապես զմռսված է հոգևորականի աճյունը, որը մոտ 1000 տարեկան է:
Հայցվոր գյուղացիների փաստաբան Յան Հոլտիուսը հայտնել է, որ գյուղացիներին հաջողվել է ապացուցել, որ նրանք հանդիսանում են հանգուցյալ հոգևորականի ժառանգները:
Նմանատիպ նյութեր
2543 դիտում
17:16 20-08-2015
Թութանհամոն փարավոնի մումիան դամբարանից կտեղափոխեն այլ վայր
1733 դիտում
22:37 26-05-2014
Չինացի հավատացյալն օրեկան 1000 անգամ աղոթում է
1797 դիտում
18:05 01-11-2015
25-ամյա ռուս երիտասարդը սպանել է հոգևորականի
Այս բաժնից
559 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
586 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1204 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN