Ռուսաստանում 25-ամյա երիտասարդը հենց եկեղեցու տարածքում դանակով սպանել է հոգևորականի: Ren.tv-ն հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Բուտուրլինյան շրջանի Պուզեւո գյուղում: Երիտասարդը սպանությունից հետո նստել է հոգեւորականի ավտոմեքենան ու դիմել փախուստի: Պավլովի շրջանում նա վթարի է ենթարկվել է: Ժամանած ոստիկաններին երիտասարդն ամենայն հանգստությամբ ասել է, որ քիչ առաջ ինքը հոգևորականի է սպանել: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: