Թութանհամոն փարավոնի մումիան դամբարանից կտեղափոխեն այլ վայր
Հին Եգիպտոսի հայտնի փարավոն Թութանհամոնի մումիան «Արքաների հարթավայրում» գտնվող դամբարանից կտեղափոխեն այլ վայր: Խնդիրն այն է, որ սրահը, որտեղ գտնվում է մումիայով սարկոֆագը, չափազանց նեղ է եւ միջանց է հիշեցնում:
Մումիան կմնա «Արքաների հարթավայրում», այն Կահիրե տեղափոխել չի նախատեսվում:
Հիշեցնենք՝ Հին Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկի դամբարանը հայտնաբերել էր հնագետ Հովարդ Քարտերը՝ 1922թ.: