5718 դիտում
20:18 11-07-2017
Հայաստանը և Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:
Հրաչյա Ռոստոմյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար: «Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական և տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը և տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Ռոստոմյանը:
Դեսպան Թիան Էրլունը նախարարին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես ՀՀ մարզերում մարզվողների թվի ավելացմանը և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:
Նշենք, որ այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում: «Նախարարության կողմից հետևողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիներին նաև մյուս բոլոր մարզերում նմանատիպ մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է նախարար Ռոստոմյանը։
Նմանատիպ նյութեր
19355 դիտում
14:34 22-01-2017
Ինչպես են անցել «Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական անվճար մարզումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Exclusive.am
Այս բաժնից
2155 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1342 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
988 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ