«Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական անվճար մարզումները դարձել են ավանդական և ծառայում է իր նպատակին՝ «ապրել առողջ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Արդեն ավանդույթ է դարձել այն որ յուրաքանչյուր շաբաթ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է «Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական անվճար մարզումները:
Հերթական մարզումը տեղի ունեցավ՝ Կարեն Դեմիճյանի անվան Մարզահամերգային համալիրի բակում:
Մարզումները իրականցնում են Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներ` Մանան Վարդանյանը, Վլադ Խառատյանը, Մարինե Կարապետյանը, Հովհաննես Ավագյանը և Աղվան Թևոսյանը:
Հիշեցնենք, որ մարզումները անվճար են և առանձ տարիքային սահմանափակումների:
Մարզումներին մասնակցում էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական՝ Վլադիմիր Հովհաննիսյանը:
EXCLUSIVE.am-ը այս շաբաթը ևս ներկա գտնվեց այդ մարզումներին անցկացնելով առողջ և էներգիայով լի օր և ներկայացնում է ֆոտոռեպորտաժ թե ինչպես է անցել «Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական անվճար մարզումները:
Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ