Լոնդոնի ոստիկանությունը քննում է «Masterpiece» տոնավաճառից 3 միլիոն ֆունտ ստերլինգի զարդեր գողանալու փաստը, հաղորդում է «The Art Newspaper»-ը։
Զարդերը գողացվել են շվեյցարացի ոսկերիչների ցուցափեղկից։
Ոստիկանությանը չի հաջողվել գտնել գողության ականատեսներին։ Նշվում է, որ տոնավաճառում աշխատում է շուրջօրյա պահակային ծառայությունը։
Տոնավաճառի ներկայացուցիչը հայտնել է, որ «Masterpiece»-ը համագործակցում է հետաքննության հետ։