211652_close_icon

Ճապոնիայի հարավարևմուտքում ջրհեղեղի հետևանքով15 մարդ է մահացել

views-count4630 դիտում article-date 13:26 08-07-2017
Ճապոնիայի Ֆուկուոկա և Օկիտա պրեֆեկտուրաներում մոլեգնող ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 15-ի 14 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է NHK հեռուստատեսությունը: Երկու պրեֆեկտուրաներում տարհանվել է 2,2 հազար մարդ: Հարավարեւմտյան Կյուսյու կղզում շաբաթվա սկզբից շարունակվող անձրևները առաջ են բերել բազմաթիվ սողանքներ: Քանդված են տներ, ճանապարհներ, երկաթուղային կամուրջներ: Որոշ բնակավայրերում չի գործում կապը:

Նմանատիպ նյութեր