Լոնդոնում շենք է այրվել
Լոնդոնի արևելքում կիսակառույց շենք է բռնվել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես նշում է աղբյուրը` շենքում դեռևս շինարարական աշխատանքներ էին ընթանում, և դատելով ամեն ինչից` բնակիչները դեռևս չէին տեղափոխվել:
Բնակելի համալիրը բաղկացած է 5 շենքից, որոնցից յուրաքանչյուրում 19 բնակարան կա:
Կրակի բոցը նկատվել է կառույցի տանիքին: Լոնդոնի հրշեջ բրիգադը հայտնել է, որ կրակի դեմ պայքարելու համար ժամանել է հրշեջ 12 մեքենա և 80 հրշեջ: