211652_close_icon

Լոնդոնում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

views-count13495 դիտում article-date 20:15 02-07-2017
Լոնդոնում Audi A3 ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է դեռահասների խմբի մեջ: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Աղբյուրի տեղեկություններով` զոհվել է 16-ամյա աղջիկ: Եվս 6 դեռահաս հիվանդանոց է տեղափոխվել կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով: Ոստիկանության տեղեկություններով Audi-A3-ի վարորդը գլխի վնասվածք է ստացել եւ առաջիկայում բուժօգնության կդիմի: Իրավապահները կասկածում են, որ դեռահասների վրաերթը կանխամտածված է եղել:

Նմանատիպ նյութեր