Պայթյուն Պակիստանում. Զոհվել է 4 մարդ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է PressTV-ին:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկը թողել են հսկիչ անցակետերից մեկի մոտ:
Պայթուցիկ սարքը գործարկվել է, երբ անցակետի աշխատակիցները բացել են փաթեթը: Զոհվածներից 3-ը զինվորականներ են, 1-ը՝ քաղաքացիական անձ: