211652_close_icon

Պակիստանում գնացքի պայթյուն է գրանցվել․ զոհվել է 7 մարդ

views-count1573 դիտում article-date 16:43 08-04-2014
Պակիստանի «Джафар Экспресс» ճեպընթաց գնացքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ավելի քան 7 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Գնացքում գտնվող 18 ուղևորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Պակիստանի անվտանգության ծառայությունն երկուշաբթի հայտնել էր, որ Բելուջիստանի նահանգում անջատողական 30 կասկածյալ է սպանվել։ Հիշեցնենք, որ փետրվարին Բելուջիստանի գրոհայինները մեկ այլ գնացքի պայթյուն էին իրականացրել։ Այդ ժամանակ գրանցվել էր 8 զոհ, այդ թվում՝ 3 երեխա։

Նմանատիպ նյութեր