211652_close_icon
views-count10368 դիտում article-date 15:26 01-07-2017

Հայաստան-Արցախ հիմնադրամն ապրիլ-հունիսին հավաքագրել է 6,8 մլն դոլարի օգնություն

Հիմնադրամը 6,4 մլն դոլարի դեղորայք և մարդասիրական սարքավորումներ է ապահովել AmeriCares ($3.8 միլիոն), Direct Relief International ($2.4 միլիոն) և MAP International ($81,000) բարեգործական կազմակերպություններին։ Նշված կազմակերպություններն իրենց հերթին ևս մեծաքանակ ապրանքներ են նվիրաբերել Հայ որբերի օգնության միությանը, Հայաստանի երիկամային ընկերակցությանը և Կալիֆորնիայի Ալպերթ Ֆիլիփս բուժհաստատությանը: Ինչպես հայտնում է artsakhpress-ը անցած 28 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանին ու Արցախին հայթայթել 755 մլն դոլարի մարդասիրական օգնություն: «Հայաստան-Արցախ հիմնադրամը կանոնավոր կերպով և անվճար առաջարկում է միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղորայք և բժշկական սարքավորումներ: Մեզ մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք մեծապես քաջալերում ենք հիմնադրամի առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք շարունակաբար կենսական նպաստ տրամադրել Հայաստանի և Արցախի բոլոր բժշկական կենտրոններին»,- ասել է հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:

Նմանատիպ նյութեր