Գերմանիայի ներքին գործերի նախարարը երկրում Էրդողանի ելույթն արգելելը ճիշտ է համարել
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն ճշմարիտ է համարել այն որոշումը, որով արգելվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ: Այդ մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն: