211652_close_icon

Ճապոնիան թույլատրել է ամերիկյան ավիացիայի տեղակայումը Հոնսյու կղզում

views-count5493 դիտում article-date 12:47 30-06-2017
Ճապոնիայի Յամագուտու պրեֆեկտուրայի իշխանությունները թույլ են տվել, որպեսզի ամերիկյան ռազմական ավիացիան 61 ինքնաթիռ, որոնց թվում F/A-18E/F մարտական ինքնաթիռներ կան, տեղակայի Հոնսյու կղզում գտնվող «Իվակունի» ավիաբազայում։ Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Ամերիկյան օդուժի տեղակայմամբ՝ «Իվակունի» բազան կդառնա արևելյան Ասիայում ամենամեծ ավիաբազան։ Այնտեղ արդեն իսկ 60 ամերիկյան կործանիչներ կան, իսկ հավելյալ 61 կործանիչները բազա կտեղափոխվեն ճապոնական Կանագավա պրեֆեկտուրայում գտնվող «Ացուգի» բազայից։ Գործակալությունը նշում է, որ «Իվակունի» ավիաբազայում ամերիկյան ավիացիայի տեղակայումը ընթացիկ ֆինանսական տարում շուրջ 11,4 մլրդ իեն /100 մլն դոլար/ կավելացնի կղզու բյուջեին։

Նմանատիպ նյութեր