Ճապոնիան քննադատել է Կուրիլներում Ռուսաստանի կողմից հրթիռների տեղակայումը
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ Տոկիոյում ունեցած երկկողմ հանդիպմանը իր դժգոհությունն ու բողոքն է արտահայտել Կուրիլյան կղզիներում ռուսական ՌԴ-ի կողմից հրթիռների տեղակայման առնչությամբ։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Kiodo-ին։
Նշվում է, որ նախարար Ինադայի բողոքը վերաբերում էր 2016 թվականին Իտուրուպ կղզում ռուսական դիվիզիայի ու առափնյա «ցամաք-նավ» դասի «Բաստիոն» և «Բալ» հրթիռների տեղակայմանը։
Բացի այդ, 2015 թ-ին նշված կղզում Ռուսաստանը տեղակայել էր նաև «Top-M2U» տիպի զենիթային հրթիռային համակարգեր, ինչը նույնպես առաջացրել էր Ճապոնիայի իշխանությունների դժգոհությունը։