29019 դիտում
20:58 29-06-2017
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
Զանգվածային լրատվության միջոցներով տարածված որոշ հաղորդագրությունների համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում 26.06.2017թ. ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն: Ըստ տարածված տեղեկությունների՝ խմբի անդամներից մի քանիսի առողջությանը իբրև պատճառվել է վնաս:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը հերյուրանք է: Իրականում, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար, խմբի որոշ անդամներ դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից:
Դուրս բերվելուց հետո, նրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն, անձնապես վիրավորել վերջիններիս:
Անհնազանդությունը խափանելու նպատակով հիշյալ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ: Արձագանքելով կիրառված ուժին, ամբաստանյալներից ոմանք իրենց դժգոհությունն արտահայտել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով: Իրենց իսկ հարվածների կամ ոստիկանության կիրառած ուժի արդյունքում՝ հնարավոր է առաջանային քերծվածքներ: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը հաստատվել է իրականացված նախնական ստուգմամբ:
Ապատեղեկատվության տարածումը հետապնդում է դատական նիստերի ընթացքում արհեստական լարվածություն առաջացնելու, ոստիկանության ծառայողների ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություններ սադրելու և արդարադատության իրականացումը ձախողելու նպատակ: Այս իրողությունը ամբողջությամբ տեղավորվում է մինչ այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամների նախընտրած անհեռանկար գործելաոճի տրամաբանության մեջ:
ՀՀ ոստիկանությունը գործընթացի ողջ լրջությունը գնահատում է հավուր պատշաճի, ի զորու է ամբողջապես կանխել իրադրության ցանկացած սրացում՝ չենթարկվելով որևէ սադրանքի: Քաղաքացիների իրավունքները և հասարակական անվտանգությունն ապահովելու են լրիվ ծավալով՝ օրենքին համապատասխան կտրուկ ու համաչափ գործողություններ ձեռնարկելով:
Կոչ ենք անում. դատաքննության ողջ ընթացքում ի շահ արդարադատության և մեր հասարակության ընդհանուր բարօրության՝ դրսևորել զգոնություն, իրողությունները ներկայացնել զուսպ և հավասարակշռված՝ տուրք չտալով ավելորդ հուզականությանը:
Նմանատիպ նյութեր
4725 դիտում
11:53 09-06-2016
ԼՂՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
8329 դիտում
19:49 12-04-2018
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
2131 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1279 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
931 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ