211652_close_icon
views-count3551 դիտում article-date 19:30 29-06-2017

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին մեկնել է Բրյուսել` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը և Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված` ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելության հետագա գործողությունների ծրագիրը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներ ՆԱՏՕ-ի, ԵՄ և գործընկեր երկրների պաշտոնյաների հետ:

Նմանատիպ նյութեր