15521 դիտում
20:36 29-06-2017
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այցելել է Սփյուռքի նախարարություն
Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրիաբնակ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայ երաժշտի մշակութային գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող «Նաիրի» համահայկական փառատոնին:
Նարեկ Հախնազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, խոստացավ մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: Երիտասարդ թավջութակահարը նախարարին ներկայացրեց իր ծրագրերը, պատմեց հաջողությունների մասին: Վերջերս նա հնարավորություն է ստացել նվագել երաժշտական գործիքների աշխարհահռչակ վարպետ Ջուզեպպե Գվարներիի 1707 թվականին ստեղծած թավջութակը, ինչը մեծ պատիվ է համարում իր համար: Այն բազմաթիվ անվանի երաժիշտների գործիքն է եղել:
Երիտասարդ թավջութակահարը հնարավորություն է ստացել ձեռք բերել այս գործիքը Կանադայից մի հովանավորի շնորհիվ:
Իր ամենահիշվող համերգներից Նարեկը նշեց Բուկինհեմյան պալատում իր մենահամերգը, որին ներկա էին արքայազն Չարլզը և թագավորական ընտանիքի անդամները: Երաժշտի համար անմոռանալի են Ավստրալիայի հյուրախաղերը: Նվագել է Սիդնեյի լեգենդար օպերային թատրոնում, Մելբուռնում և աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում:
Նմանատիպ նյութեր
834 դիտում
13:49 16-06-2021
Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Ջուն Սան Պարկը հանդես կգան Սիմֆոնիկ նվագախմբի հետ
934 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
6228 դիտում
19:12 12-06-2017
Կանադահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
4204 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1048 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1327 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան