Աֆրիկայի տարբեր երկրներից ավելի քան 50 միգրանտներ մոլորվել են Սահարա անապատում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը` 2 մեքենայով 70-ից ավելի միգրանտներ փորձել են հասնել Լիբիա:
Նրանցից միայն 23-ին է հաջողվել փրկվել: 15-ը մահացել են ծարավից: Ավելի քան 50-ը համարվում են անհետ կորած: