12272 դիտում
21:30 27-06-2017
Դավիթ Թորոսյան. Բաչկովի հետ հույսեր էի կապում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ-ի պաշտոնակա կայքի հետ զրույցում մեկնաբանել է Խարկովում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:
[b]- Պարոն Թորոսյան, սկսենք Բաչկովի հաղթանակից: Ուկրաինա մեկնելուց առաջ հույս ունեի՞ք:
[/b]
- Այո, իմ ակնկալիքները ես նաեւ Բաչկովի հետ էի կապում: Հովհաննեսը ռինգում իրեն լավագույն ձեւով դրսեւորեց: Եզրափակիչ մենամարտում նա անհաջող առաջին ռաունդից հետո կարողացավ փոխել պայքարի ընթացքը: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում Բաչկովը մրցակցին ոչ մի հնարավորություն չթողեց: Կողքից կարող էր թվալ, թե երրորդ ռաունդում պայքարը հավասար էր, բայց դա այդպես չէ: Պրոֆեսիոնալ աչքով պարզ էր, որ Բաչկովի հարվածներն ավելի հզոր եւ արդյունավետ էին, իսկ անգլիացին հիմնականում օդում էր զարկում:
[b]- Առաջին եւ երկրորդ ռաունդների ընդմիջմանը ի՞նչ նախաձեռնեցիք:
[/b]
- Մարտավարական անհրաժեշտ փոփոխություններ արվեցին: Հովհաննեսին ասացի, որ այս մենամարտն իրենն է եւ նա պետք է անգլիացուն թելադրի իր պայմանները: Հոգեբանությունը սպորտում շատ բան է որոշում, իսկ եզրափակչում այդ գործոնի կարեւորությունը մի քանի անգամ աճում է: Մեկ սխալ բառը կամ անգամ հայացքը կարող է ամեն ինչ որոշել: Ուրախ եմ, որ Բաչկովը լսեց խորհուրդներս եւ կարողացավ հասնել արժանի հաղթանակի:
5:0 հաշիվը իրենն ասում է:
[b]- Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի ելույթն ինչպե՞ս եք գնահատում:
[/b]
- Բավականին գոհացուցիչ: Մեկնարկում մեր բռնցքամարտիկները հինգ մենամարտից բոլորում էլ հաղթեցին: Այնուհետեւ տղաները թուլացրեցին, բայց այստեղ կրկին պետք է «շնորհակալություն հայտնել» մրցավարներին: Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոյի (ՌԴ) հետ մենամարտում, Նարեկ Մանասյանին (91 կգ) անամոթաբար դատապարտեցին: Դահլիճը մի քանի րոպե սուլում էր եւ ոտքերով հարվածում գետնին` արտահայտելով դժգոհությունը մրցավարական որոշման դեմ: Երկրպագուին չես խաբի: Տիշչենկոն, իմիջիայլոց, դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) ՌԴ մեկ այլ ներկայացուցչի հետ մենամարտում զգալի առավելություն ուներ, թեեւ ոչ այնքան ակնհայտ, որքան Նարեկը: Երկու դեպքում էլ մրցավարների կարծիքները կիսվեցին` 2:3, ոչ մեր օգտին: Ցավալի է, երբ մրցավարը հաշվի է առնում ոչ թե պայքարի իրական ընթացքը, այլ մարզիկներից որեւէ մեկի տիտղոսը, կամ թե որ երկիրն է ներկայացնում:
Ինչ վերաբերում է մնացած տղաներին, կասեմ հետեւյալը: Ոմանք իրենց ուժերի սահմաններում հանդես եկան, մյուսներն ավելին կարողացան անել: Չեմ ցանկանում կենտրոնանալ կոնկրետ անունների վրա: Փաստորեն, մենք ունենք Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության երկու ուղեգիր: Հուսամ, այն երեքը կլինի: Կցանկանայի, որ մենք ազգային ֆեդերացիայի հետ դիմենք բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC), խնդրանքով` եւս մեկ տեղ հատկացնել Մանասյանին: Եթե չհաջողվի, ողբերգություն չենք սարքի: Դեռ շատ կա մինչեւ օլիմպիական խաղեր, բայց Նարեկն ամեն դեպքում վաստակել է աշխարհի առաջնության ուղեգիր ստանալու իրավունքը:
[b]- Ինչպե՞ս եք պատրաստվելու Համբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը:
[/b]
- Աշխարհի առաջնությունը կընթանա օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը: Հավաքականի անդամները կհանգստանան, կվերականգնվեն Խարկովից հետո, այնուհետեւ կանցնեն մարզումներին: Նախատեսում ենք երկու հավաք անցկացնել Ծաղկաձորում եւ Օլիմպավանում: Օգտվելով առիթից, ուզում եմ երախտագիտությունս հայտնել ՀԱՕԿ-ի ղեկավարությանը, ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, որն օգնեց մեզ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Դրան նպաստեցին ինչպես ժամանակակից ենթակառուցվածքները` երկու ռինգով, այնպես էլ Օլիմպավանի անձնակազմի` մեզ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը:
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
18:34 01-09-2014
«Բորուսիա»-ն մեծ հույսեր է կապում Կագավայի հետ. Վատցկե
2115 դիտում
11:52 03-07-2015
Դմիտրի Ալենիչևը մեծ հույսեր է կապում Յուրա Մովսիսյանի հետ
Այս բաժնից
1213 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1228 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1477 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը