26828 դիտում
12:02 30-05-2024
Ավազակային հարձակում՝ Արարատի մարզում․ 3 անձինք մուտք են գործել բնակարան, կապել տանտիրոջ ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ պահանջել գումար և ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգյանը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։
Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում 3 անհայտ անձինք մուտք են գործել Կուրյուն Ա․-ի բնակարան կապել ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ, պահանջելով գումար և ոսկյա զարդեր, մերժում ստանալով, հափշտակել են գումար և նրա աղջկան պատկանող նոթբուքը դիմել են փախուստի:
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին,որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը, վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյան գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1939 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)