211652_close_icon
views-count6164 դիտում article-date 20:13 27-06-2017

Արցախի Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն

Այսօր՝ հունիսի 27-ին, Արցախի Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները: Շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի պատրաստվածության մասին տեղեկություններ են հաղորդել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները, ովքեր հաղորդումներ են ներկայացրել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովներում այսօր տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին: Ներկայացված հաղորդումների համաձայն` մշտական հանձնաժողովները դրական եզրակացություններ են տվել քննարկման ենթակա օրինագծերին: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 28-ին ժամը 11:00-ին: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ժամը 13:00-ին կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: [b]Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր