211652_close_icon
views-count3223 դիտում article-date 18:30 26-06-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 23-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք: Բացահայտվել է գողության 21, խարդախության 5, խուլիգանության 2, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր