211652_close_icon
views-count4005 դիտում article-date 16:46 26-06-2017

G20-ի գագաթնաժողովը դառնալու է Մերկելի ու Թրամփի շահերի բախման վայրը. The Guardian

Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը կանխատեսում է, որ Համբուրգում հաջորդ շաբաթ կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև առճակատումն անխուսափելի է լինելու։ Ըստ թերթի՝ դա տեղի կունենա այն պատճառով, որ եվրոպական կողմն արդեն հայտարարել է, որ մտադիր է բարձրացնել համաշխարհային կլիմայի փոփոխության, ազատ առևտրի և միգրացիայի լուրջ հարցերը բարձրացնել, որոնք այնքան էլ Թրամփի սրտով չեն լինելու։ Ամենայն հավանականությամբ, Մերկելը փորձելու է ուժեղացնել ԱՄՆ-ի մեկուսացումը նշված հարցերում և նվազագույնի հասցնել Թրամփի և այլ երկրների ղեկավարների միջև շփումը։ Հիշեցնենք, որ Թրամփը քննադատել էր Կլիմայի փոփոխության հարցով փարիզյան համաձայնագիրը, որը ստորագրվել է 190-ից ավելի պետությունների միջև և հայտարարել, որ իր երկիրը հրաժարվում է դրանից։ G20-ի գագաթնաժողովը կայանալու է հուլիսի 7-8-ը։

Նմանատիպ նյութեր