Ստամբուլում գիշերային ակումբի խոշոր ահաբեկչության հեղինակը ընդունել է իր մեղքը
Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում Ամանորի նախօրեին արձակված կրակոցների հեղինակն ընդունել է իր մեղքը, հաղորդում է Reuters-ը։
Ստամբուլի նահանգապետ Վասիլ Շահինի խոսքով՝ ձերբակալվածը Ուզբեկստանի քաղաքացի, 34-ամյա Աբդուլքադիր Մաշարիպովն է։ Բացի այդ, փորձաքննությամբ հաստատվել է, որ նրա մատնահետքերը համընկել են հանցագործության վայրում հայտնաբերված մատնահետքերի հետ։
Մաշարիպովը պատրաստվել էր Աֆղանստանում և Թուրքիա էր ժամանել երկրի արևելյան հատվածից՝ անօրինականորեն հատելով սահմանը։ Նահանգապետիը նշել է, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով մահացել էր 39 մարդ, որոնց մեծ մասն արտասահմանցիներ էին։ 69 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։