11554 դիտում
21:49 24-06-2017
Ալ Կապոնեի՝ «Ալկատրասում» գրած «Հումորեսկ» երգի նոտագրված թերթիկը 20.000 դոլարով աճուրդի է հանվել
ԱՄՆ-ում Մասաչուսեթսում աճուրդի է հանվել ամերիկյան լեգենդար գանգստեր Ալ Կապոնեի գրած երգը, որը գրել է «Ալկատրաս» բանտում: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40391165]BBC[/url]-ին:
Գտնվելով «Ալկատրասում», Ալ Կապոնեն մեկ տարի շարունակ խնդրել է է թույլ տալ բանտարկյալներին նվագել երաժշտական գործիքներով: Ի վերջո կալանավորներին թույլատրվել է նվագել բանտում, կազմավորվել է երաժշտական խումբ, որտեղ Ալ Կապոնեն նվագել է բանջո գործիքով:
«Հումորեսկ» վերնագրով երգը լի է լավատեսական տրամադրությամբ և ազատության հանդեպ ծարավով: Աճուրդի կազմակերպիչները «Հումորեսկ» երգի նոտագրված թերթիկը հույս ունեն իրացնել 20.000 դոլարով:
Երգից բացի աճուրդի են դրվել նաև Ալ Կապոնեի գրպանի ժամացույցը, գանգստեր Ջոն Գոտիի նամակը, Բոնի Փարկերի և Քլայդ Բերոուի ոսկյա իրերը:
Կազմակերպված հանցագործության ամենավառ ներկայացուցիչ Ալ Կապոնեն ձերբակալվել է 1931-ին, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Ավազակը բանտից դուրս է եկել 7 տարի անց, կորցնելով իր երբեմնի ազդեցությունը: Մահացել է 1947թ., 48 տարեկանում՝ ինսուլտից:
Նմանատիպ նյութեր
22003 դիտում
22:46 06-10-2021
Զենք, ադամանդյա իրեր, լուսանկարներ, նամակներ. Ալ Կապոնեի անձնական իրերը կհանվեն աճուրդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1766 դիտում
13:11 23-08-2014
Ջոն Լենոնի առաջին ինքնանկարը 5 մլն դոլարով աճուրդի է հանվել
1391 դիտում
16:48 12-06-2015
Ջոն Լենոնին պատկանած կիթառը հանվել է աճուրդի. պլանավորում է այն վաճառել 600-800 հազար դոլարով
Այս բաժնից
1171 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
988 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
979 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո