77506 դիտում
19:30 24-06-2017
Նոր մանրամասներ՝ Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտ, տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացած պապի, մեքենան վարած որդու և վիրավոր թոռան ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 21-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Արհեստավորների փողոցի բնակիչ՝ 61-ամյա Լևոն Մաիլյանն էր, իսկ հիվանդանոց էին տեղափոխվել նրա որդին՝ նույն հասցեի բնակիչ, «Զոլոտոյ Դյուկ» տաքսի ծառայության փականագործ, 38-ամյա Կարեն Մաիլյանն ու վերջինիս տղան՝ նույն հասցեի բնակիչ, Երևանի թիվ 14 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Հայկ Մաիլյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Կ. Մաիլյանը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/22/1070572/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյանն ու պատին:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը: Տեղում օպերատիվորեն աշխատել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր առաջին անհրաժեշության օգնություն էին ցուցաբերել վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3463 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)