211652_close_icon
views-count41908 դիտում article-date 16:05 09-04-2016

Նոր մանրամասներ Երասխավանի դիրքեր տանող ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացած զինվորի և 10 վիրավոր զինվորների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել երեկ՝ ապրիլի 8-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի, մահացած ուղևորի և 10 վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է պայմանագրային զինծառայող, Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 28-ամյա Արտակ Ազիզյանը, ով «Ուրալ»-ով Արմաշ գյուղի «ԱՍՆԻ» կոչվող հանդամասում կողաշրջվել էր, ինչի հետևանքով Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային, 21-ամյա Վարդան Մաթևոսյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Գավառ քաղաքի բնակիչ, 20-ամյա Նարեկ Սահակյանը, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային, 20-ամյա Արայիկ Նավասարդյանը, Արարատ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող, սերժանտ, 21-ամյա Հրաչյա Արշակյանը, Մարալիկ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Սամվել Անտիկյանը, Մեղրի քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 20-ամյա Ռազմիկ Հարությունյանը, Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր, 33-ամյա Գևորգ Գևորգյանը, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զենիթային մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ, 27-ամյա Դավիթ Սիմոնյանը, Արարատ քաղաքի Բանավան թաղամասի բնակիչ, ՀՀ ՊՆ զենիթային ինքնագնաց հրետանային մարտկոցի դասակի հրամանատար, ենթասպա, 37-ամյա Կարեն Ստեփանյանը և Վայոց Ձորի մարզի Արտաբույն գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային, 20-ամյա Սերգեյ Բագրատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/08/81857/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել էր ձորում: 1 հոգի մահացել էր, 10 հոգի ստացել էին մարմնական վնասվածքներ, որոնց տեղափոխել էին Արարատի հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արենի գյուղի բնակիչ Վարդան Մաթևոսյանն էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր