Ռուսաստանը նոր ռազմատեխնիկա է մատակարարել Ադրբեջան
Ռուսաստանը նոր ռազմատեխնիկա է մատակարարել Ադրբեջան: Ստացված սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս Բաքվի նավահանգիտից ուղղվելու է մերձճակատային գոտի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջկառավարական համաձայնագրով նախատեսված ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում իրականացվել է ռազմատեխնիկայի պլանային մատակարարում, գրում է գործակալությունը և հավելում, որ ռուսական ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարումն Ադրբեջան շարունակվելու է: