Պորոշենկոն ուկրաինացի զինվորներին ռազմատեխնիկա է փոխանցել
                        Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն Խարկովի շրջան կատարած այցի ժամանակ ուկրաինացի զինվորներին է փոխանցել հարյուր միավոր ռազմատեխնիկա: 
Ուկրաինայի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ` բանակին տրամադրվել են Т-64 եւ  Т-72 մոդելի տանկեր, բեռնատար մեքենաներ եւ Ми-8 եւ Ми-2 մոդելի ուղղաթիռներ: 
«Անգամ այսպիսի ռազմատեխնիկա տալով, միեւնույն է,  խաղաղություն եմ մաղթում Ձեզ: Միայն ուժեղ բանակի  շնորհիվ մենք կկարողանանք երկրում խաղաղություն ապահովել»,-ասել է Պորոշենկոն` զինվորականների առջեւ ելույթի ընթացքում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

