Այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ Ֆրանսիան ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, մտադիր չէ Ուկրանային տրամադրել սպառազինություն:
«Մեծ Բրիտանիան կոշտ դիրքորոշում է որդեգրել և նախատեսել է մի շարք միջոցներ, ինչի մասին վարչապետ Դեվիդ Կեմերոնն արդեն հայտնել է: Մենք մեր կողմից, նախկինի պես դեմ ենք հակամարտության սրացմանը»,- ասել է Լ. Ֆաբիուսը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել էր, որ իր երկիրը զինծառայողների համար հրահանգիչներ կուղարկի Ուկրաինա: