Մոզամբիկում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մոզամբիկում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 5.8 մագնիտուդ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02։37-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Դոնդո բնակավայրից 38 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, իսկ հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության տակ։
Ավերածությունների, զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Ծառայությունը նշել է երկրաշարժի հետևանքների «դեղին» աստիճանի մասին, ինչը նշանակում է զոհերի ոչ մեծ հավանականություն և փոքր տնտեսական վնաս։