Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի հետ։ Այդ մասին Instagram-ի իր էջում հայտնել է Շվարցնեգերը։
Հանդիպման հիմնական թեման եղել է էկոլոգիան։ Քննարկվել են այդ ոլորտին վերաբերող խնդիրները, դրանց դեմ պայքարին առնչվող հարցեր։
Դերասանը գրել է. «Նա հոյակապ առաջնորդ է»։