45155 դիտում
10:22 23-06-2017
Հիվանդանոցում մահացավ նաև 80-ամյա տատիկը. մինչ այդ, մահացել էր նրա 3-ամյա թոռնիկը, նրանց վրաերթի էր ենթարկել 29-ամյա վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցված ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով քրեական գործը փոխանցվել է նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 22-ին, Դ. Մարտիրոսյանի որոշմամբ քրեական գործը հարուցվել է նույն հոդվածի 3-րդ մասի, այն է՝ ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազնգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված քրեական գործը հարուցվել է հունիսի 14-ին, ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խաչատրյանի կողմից իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում Ծովակալ Իսակովի 52/1 շենքի բնակիչներ՝ 80-ամյա Ծաղիկ Գրիգորյանին և 3-ամյա Սերյոժա Գևորգյանին վրաերթի ենթարկելու փաստով։
Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, որտեղ հունիսի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 3-ամյա Ս. Գևորգյանը մահացել էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2 օր առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է նաև Ծ. Գրիգորյանը։ Վերջինս 3-ամյա Ս. Գևորգյանի տատիկն էր։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070048/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։
Նշված քրգործը հարուցվել էր հունիսի 15-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա Սերյոժա Գևորգյանի մահվան փաստով։ Հունիսի 14-ին, ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խաչատրյանը իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Ծովակալ Իսակովի 52/1 շենքի բնակիչներ՝ 80-ամյա Ծաղիկ Գրիգորյանին և 3-ամյա Սերյոժա Գևորգյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Ս. Գևորգյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Տեղում աշխատանքները ղեկավարել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Դարբինյանը, ում նախապատրաստված նյութերն էլ փոխանցվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+