Ադրբեջանական ԶԼՄ-ները տղամարդու մասնակցությամբ տեսագրություն են տարածել, որին ներկայացնում են որպես «ՀՀ ԶՈՒ զինծառայող»
Ադրբեջանական լրատվամիջոցները տղամարդու մասնակցությամբ տեսագրություն են տարածել, որին ադրբեջանական կողմը «Հայաստանի գերի զինծառայող է ներկայացնում»։
Տեսանյութում տղամարդը «խոստովանում է», որ պայմանագրային զինծառայող է և նախօրեին իբր թե դիվերսիայի է մասնակցել։
[url=https://shamshyan.com/hy/article/2017/06/21/1070493/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանի ԶՈՒ զինծառայողի գերեվարվելու մասին հաղորդագրությունները ապատեղեկատվություն էր անվանել։
«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,- [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/21/1070477/]հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը[/url]: