«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից մեկը:
Մրցաշրջանի ավարտից հետո մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի փոխնախագահ Էդ Վուդվորդին ներկայացրել է 25 խաղացողին բաղկացած ցուցակ՝ յուրաքանչյուր խաղային դիրքի համար մի քանի ֆուտբոլիստ:
Զլաթան Իբրահիմովիչին՝ որպես փոխարինող, Մոուրինյոն նշել էր հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկուն, Ռոմելու Լուկակուին, Ալվարո Մորատային, Անտուան Գրիզմանին և Անդրեա Բելոտիին:
Թեպետ Լևանդովսկիի տրանսֆերը ամենաքիչ հավանականն էր, սակայն այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի օգտվել մյունխենյան ակումբում ծագած կոնֆլիկտից. երկու օր առաջ Լևանդովսկուն հրապարակավ իր դժգոհությունն էր հայտնել, որ «Բավարիան» և Կարլո Անչելոտին չօգնեցին իրեն, որպեսզի դառնա Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու: