211652_close_icon
views-count8980 դիտում article-date 21:47 20-06-2017

Ավտոբուսում գողություն կատարողը հայտնաբերվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին: Վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է բջջային հեռախոս: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր