2212 դիտում
17:49 20-06-2017
«ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ՝ ի կանխարգելումն մարդկային նոր կորուստների». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի առկա հարաբերություններին հաղորդել նոր որակ եւ արդյունավետություն:
Իր հերթին դեսպան Ուրազաեւը շնորհավորել է Արմեն Աշոտյանին խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում կարեւոր դերակատարում եւ պատասխանատվություն ունեցող պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ երկուստեք առավել արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի միջեւ համագործակցության ակտիվացմանը:
Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը եւ դեսպան Ուրազաեւը անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խնդիրներին եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Այս համատեքստում քննարկվել են նաեւ տնտեսական, ներդրումային արդյունավետ քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել քաղաքական ոլորտում համագործակցությանը, որը լավ հիմք է առավել ակտիվ ներդրումային քաղաքականության իրականացման համար:
Կողմերը քննարկել են նաեւ միջխորհրդարանական կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության եւ կայունության խնդիրներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ տարածաշրջանային մակարդակում գրեթե բոլոր նախագծերի հաջողությունը վտանգված է Ադրբեջանի ապակառուցողական եւ արկածախնդիր քաղաքականության պատճառով: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն անդրադարձել է հունիսի 16-ին եւ 17-ին Արցախի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված զինադադարի կոպտագույն խախտումներին եւ նշել, որ այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ՝ ի կանխարգելումն նոր մարդկային կորուստների եւ ի նպաստ տարածաշրջանային կայունության:
Այս համատեքսում դեսպան Ուրազաեւը նշել է, որ 21-րդ դարում պետք է բացառել հակամարտությունների լուծման ռազմական տարբերակը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի նպատակներին, քննարկել համագործակցության հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
3368 դիտում
14:50 15-10-2014
Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբից «պահանջել է» զբաղվել իր դիվերսանտների ազատման հարցով
7878 դիտում
14:04 22-12-2017
Մոտ ապագայում ակնկալվում է ՀՀ նախագահի այցը Վրաստան. Արմեն Աշոտյան. Aysor.am
Այս բաժնից
820 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
679 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը