Հյուսիսային Կորեայի բանտից ազատված ամերիկացի ուսանողը մահացել է՝ կոմայից դուրս չգալով
ԱՄՆ-ի քաղաքացի Ուորրեն Վարմբիերը, ով օրեր առաջ էր ազատվել Հյուսիսային Կորեայում ազատազրկումը կրելուց, հայրենիք վերադատնալուց անմիջապես հետո մահացել է, հաղորդում է Ronhap գործակալությունը։
Նրան տեղափոխել էին Միացյալ Նահանգներ կոմայի մեջ, իսկ ամերիկացի բժիշկները ուսանողի մոտ ախտորոշել էին գլխուղեղի ընդարձակ վնասվածք։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հյուսկորեական իշխանություններին մեղադրել է մարդու իրավունքները ոտնահարելու մեջ։ Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուորրենի մահից հետո հայտարարել է, որ հյուսիսկորեական ռեժիմը չափազանց դաժան է։ ԱՄՆ-ի պետքարոտւղար Ռեքս Թիլլերսոնն էլ հայտարարել է, որ Փհենյանն անպատիժ չի մնա և պատասխանատվության կենթարկվի ուսանողի մահվան համար։
Նշենք, որ Ուորրենը ձերբակալվել էր Փհենյանում այն բանի համար, որ քարոզչական պաստառ էր պատռել։ Հյուսիսկորեական իշխանությունները դա անվանել էին «ահաբեկչական գործողություն» և դատապարտել 15 տարվա ազատազրկման։