Աստրախանում «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը
Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ [url=http://www.mil.am/hy/news/4937]կայքը[/url]:
Զորավարժությանը մասնակցում են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի ռազմաօդային, ՀՕՊ, օդատիեզերական ուժերի զինծառայողները:
Սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: