Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Խորհրդարանական ընտրություններից հետո Ֆրանսիայի արդեն նախկին կառավարությունը պաշտոնապես հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ֆրանսիայի վարչապետ Էդուալ Ֆիլիպը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահ Էմանուել Մակրոնին:
Նախագահ Մակրոնը վարչապետին հանձնարարել է մինչև հունիսի 21-ը կազմել կառավարության նոր կաբինետ:
Նշենք, որ կառավարության հրաժարականը խորհրդարանական ընտրություններից հետո Ֆրանսիայում երկրի օրենսդրությամբ չամրագրված յուրահատուկ ավանդույթ է: