211652_close_icon
views-count44644 դիտում article-date 19:49 19-06-2017

Հայկական կողմի պատասխան գործողությունները երկար սպասեցնել չեն տա. Քաղաքագետ

Ադրբեջանն իր ոչ կառուցողական մոտեցումներով իրավիճակն անընդհատ պահում է փակուղում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացվող քաղաքականությունը, նշել է քաղաքագետ, ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Աֆրիկյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանն ինտենիսիվ զորավարժություններ է իրականացնում հրապարակայնորեն ի ցույց դնելով իր մտադրությունը՝ հարմար պահի վերսկսել ռազմական գործողությունները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր ուղղեն իրավիճակի կայունության համար, հակառակ դեպքում իրավիճակը կտրուկ կսրվի»,- նշել է Ժ. Աֆրիկյանը: Քաղաքագետի համոզմամբ, հայկական կողմերի դիրքորոշումն ստեղծված իրավիճակում պետք է լինի առավել կոշտ, հակառակ դեպքում Ադրբեջանը նոր սադրանքներ կհրահրի: «Արցախում արդեն հայտարարել են, որ ադրբեջանական սադրանքներն անպատասխան չեն մնա: Նախորդող ժամանակահատվածում ականատես ենք եղել Արցախի զինուժի կողմից կոշտ միջոցների ձեռնարկման: Չեմ կարծում, թե հայկական կողմի գործողություններն իրենց սպասեցնել կտան»,- հավելել է Ժ. Աֆրիկյանը: [url=http://artsakhpress.am/arm/news/68324/haykakan-koxmi-pataskhan-gortsoxutyunnery-erkar-spasecnel-chen-ta--qaxaqaget.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր